«Ինչպե՞ս կարող էր նման բան հորինվել, որ Հայաստանում որևէ վարչական շրջանում տեղի են ունեցել ինչ-որ անկարգություններ, որոնցում, իբր, ներգրավված է եղել Ռուսաստանի դեսպանատունը։ Ես նույնիսկ դժվարությամբ եմ պատկերացնում, թե ինչպես կարող է սա պատահել»,- մայիսի 6-ին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով հայ լրագրողի հարցին:               
 

«ՀԱԿ-ի նպատակը Երևանում կոյուղու խնդիր լուծելը չէ»

«ՀԱԿ-ի նպատակը Երևանում կոյուղու խնդիր լուծելը չէ»
30.04.2013 | 22:42

Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքը մեկնարկեց «Պայքար, պայքար մինչև վերջ» կարգախոսի վանկարկմամբ, իսկ երբ հարթակ բարձրացավ Երևանի ավագանու ընտրություններում ՀԱԿ-ի ցուցակը գլխավորող Երևանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանը, ՀԱԿ-ի համակիրները սկսեցին վանկարկել՝ «Վահագն, քաղաքապետ»:
ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը տեղեկացրեց, որ իրենց նպատակը Երևանում կոյուղու կամ կանաչապատման խնդիր լուծելը չէ, այլ իշխանության խնդիր լուծելը և ՀՀԿ-ին մենաշնորհից զրկելը: Նա իր ելույթում նշեց, որ ՀՀԿ-ն, կեղծիքներ կիրառելով հանդերձ, ԱԺ ընտրություններում ստացել է երևանցիների 35 տոկոսի աջակցությունը, իսկ ՀՀ նախագահի ընտրություններում հաղթել է Րաֆֆի Հովհաննիսյանը: Նա կոչ արեց երևանցիներին ակտիվորեն մասնակցել Երևանի ավագանու ընտրություններին, որպեսզի իշխանությունը չկարողանա այս անգամ էլ հաղթել:
Արամ Մանուկյանը հայտարարեց, որ ՀԱԿ-ի ցուցակը կազմել են 88-ի սերնդի գործիչներից և երիտասարդներից, որոնք նոր են ընդգրկվել ՀԱԿ-ում:
ՀԱԿ ավագանու ցուցակի իններորդ հորիզոնականը զբաղեցնող Գայանե Ղազարյանը, որը <Ղարաբաղ> կոմիտեի անդամ Ռաֆայել Ղազարյանի դուստրն է, իր ելույթում նշեց, որ այսօր հասարակությունը չունի լծակներ՝ ազդելու Երևանի քաղաքապետարանում կայացվող որոշումների վրա, նրանից խլել են բոլոր լծակները: Նա հիշեցրեց, որ Երևանի ներկայիս քաղաքապետ Տարոն Մարգարյանը, չունենալով որևէ բիզնես, կուտակել է տասը միլիոն դոլարի ունեցվածք: Գայանե Ղազարյանը նշեց նաև, որ ՀԱԿ-ի անդամները, լինելով ավագանիում, հանրությանը կտեղեկացնեն այնտեղ կայացվող որոշումների վրա:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 3160

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ